Հա

Այլ

29/05/2018 - 08:00

Մահացել է ամերիկացի տիեզերագնաց Ալան Բինը, ով եղել է Լուսնի վրայ

ԱՄՆ-ում մահացել է նախկին տիեզերագնաց Ալան Բինը, ով դարձել է Լուսնի վրայ ոտք դրած չորրորդ մարդը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ում մահացել է նախկին տիեզերագնաց Ալան Բինը, ով դարձել է Լուսնի վրայ ոտք դրած չորրորդ մարդը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ի ռուսական ծառայութիւնը, այս մասին հաղորդել է տիեզերագնացի ընտանիքը: Նա 86 տարեկան էր:

Բինի ընտանիքը յայտնել է, որ տիեզերագնացը հիւանդացել է երկու շաբաթ առաջ Ինդիանայում եւ մահացել Հիւսթոնի հիւանդանոցում:

ՆԱՍԱ-ում աշխատելուց յետոյ Բինը դարձել էր յաջողակ նկարիչ: Նրա նկարների հիմնական թեման տիեզերքն էր:

Տիեզերագնաց Մայք Մասիմինոն Բինին իւրայատուկ մարդ էր համարում:

Յայտնի է, որ Բինը տիեզերագնացների ջոկատում էր 1963 թւականից: Որոշ ժամանակ անց նա նշանակւել է «Ապոլոն-12» արշաւախմբի լուսնային մոդուլի օդաչու, որը 1969 թւականի նոյեմբերին դարձել է Լուսնի մակերեւոյթի վրայ վայրէջք գործած երկրորդ արշաւախումբը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։