Հա

Այլ

29/05/2018 - 08:20

Գիտնականներ. «Սրճարանում հնչող երաժշտութիւնն ազդում է այցելուների՝ ուտեստի ընտրութեան վրայ

Սրճարաններում  հնչող երաժշտութիւնն ազդում է այցելուների՝ սննդի նախընտրութիւնների վրայ, պարզել են ամերիկացի եւ շւեդ գիտնականները: Խօսքը հիմնականում ոչ թէ երաժշտութեան, այլ դրա բարձրութեան մասին է:

«alikonline.ir» - Սրճարաններում  հնչող երաժշտութիւնն ազդում է այցելուների՝ սննդի նախընտրութիւնների վրայ, պարզել են ամերիկացի եւ շւեդ գիտնականները: Խօսքը հիմնականում ոչ թէ երաժշտութեան, այլ դրա բարձրութեան մասին է: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Planet-today»-ը:

Զարմանալի է այն փաստը, որ բարձր երաժշտութիւնը ստիպում է այցելուներին աւելի վնասակար սնունդ պատւիրել, օրինակ՝ կարմիր միս, ինչ-որ քաղցրաւենիք, ինչպէս նաեւ այլ բարձր կալորիականութեամբ կերակուրներ:

«Մենք ուսումնասիրութիւն ենք անցկացրել Ստոկհոլմի սրճարաններից մէկում: Շաբաթւայ տարբեր օրերին այստեղ տարբեր աստիճանի բարձրութեան երաժշտութիւն է հնչել. չորեքշաբթի, օրինակ, երաժշտական ուղեկցութեան աստիճանը 55 դեցիբել էր, իսկ շաբաթ օրը` 70: Ընդ որում, երգացանկը չէր փոխւում. այն հիմնականում կազմւած էր հանրայայտ ստեղծագործութիւններից, ինչպէս նաեւ՝ բլիւզից եւ ջազային մեղեդիներից»,- գիտնականներին մէջբերում է «Journal of the Academy of Marketing Science» պարբերականը:

Ուսումնասիրութեան արդիւնքում գիտնականները նշել են, որ «հանգիստ» օրերին սրճարանի այցելուները պակաս վնասակար ուտեստներ էին նախընտրում, օրինակ՝ աղցաններ եւ հաւի սենդւիչներ: Սակայն «աղմկոտ» օրերին աճում էր վնասակար սննդի երկրպագուների թիւը, օրինակ՝ տորթերի եւ կարմիր մսով սենդւիչների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։