Հա

Այլ

29/05/2018 - 08:40

«BMW»-ն գնորդներին է փոխանցել «i8» շարքի 18 նոր յատուկ մոդելի ռոդսթերները

Գերմանական «BMW» ընկերութիւնը յատուկ միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ յաճախորդներին է փոխանցել «i8» ռոդսթերի յատուկ «First Edition» սերիայի առաջին 18 օրինակը:

«alikonline.ir» - Գերմանական «BMW» ընկերութիւնը յատուկ միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ յաճախորդներին է փոխանցել «i8» ռոդսթերի յատուկ «First Edition» սերիայի առաջին 18 օրինակը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, վերոնշտալ մոդելները համալրւել են յատուկ գործառոյթներով եւ թւային հերթականութիւնը մատնանշող ցուցանշանով: Ընդհանուր առմամբ, նախատեսւում է 200 նմանօրինակ մեքենայ թողարկել:

Սովորական ռոդսթերից «First Edition» սերիայի մեքենաները տարբերւում են սրահի կերամիկական փոխարկիչներով, ինտերիերի ածխապլաստիկէ տարրերով, «Harman Kardon» աուդիոհամակարգով, ինչպէս նաեւ դռներում եւ ոտքերի համար նախատեսւած տարածքում տեղադրւած լուսային պրոեէկտորներով: Մոդելը համալրւել է բեռների պահպանման յաւելեալ խցիկով եւ զրկւել է նստատեղերի երկրորդ շարքից:

Բացի դրանից, «BMW i8»-ի ընտանիքի մեքենաներն ստացել են նոր լիթիում-իոնային մարտկոցներ, 143 ձիաուժ հզօրութեամբ էլեկտրաշարժիչ:

231 ձիաուժ հզօրութեամբ բենզինային տուրբոշարժիչն անփոփոխ է մնացել: 100 կմ./ժամ արագութիւնը ռոդսթերը զարգացնում է 4.6 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 250 կմ./ժամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։