Հա

Այլ

30/05/2018 - 08:00

«BMW»-ի առաջին անվարորդ աւտոմոբիլը քրոսովեր կը լինի

 

«BMW» ընկերութիւնը մասնակիօրէն յայտնել է «iNEXT» անվարորդ էլեկտրական աւտոմոբիլի մասին տեղեկատւութիւնը, որի արտադրութեան մեկնարկը պլանաւորւած է 2021 թւականին: Մակնիշի բարձրաստիճան կառավարիչներից մէկի խօսքով՝ դա քրոսովեր կը լինի:

«alikonline.ir» - «BMW» ընկերութիւնը մասնակիօրէն յայտնել է «iNEXT» անվարորդ էլեկտրական աւտոմոբիլի մասին տեղեկատւութիւնը, որի արտադրութեան մեկնարկը պլանաւորւած է 2021 թւականին: Մակնիշի բարձրաստիճան կառավարիչներից մէկի խօսքով՝ դա քրոսովեր կը լինի:

Մոդելային շարքում այն կը գտնւի «iX3» մոդելից մէկ աստիճան բարձր: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Automotive News»-ը:

Նախնական տեղեկատւութեամբ՝ «BMW iNEXT»-ում կը միաւորւեն երեք հանգուցային տեխնոլոգիաներ, որոնց վրայ այժմ ակտիւ աշխատանք է տարւում. աւտոմոբիլը մշտապէս միացւած կը լինի Ցանցին, կը ստանայ ինքնավար կառավարման առաջաւոր համակարգ եւ նոր էլեկտրական ուժային կայանք: «iNEXT»-ը կը դառնայ երկրորդ մոդելը հինգերորդ սերնդի էլեկտրաֆիկացւած փոխադրամիջոցների շարքում: Առաջինը կը լինի «X3» քրոսովերի էլեկտրական վերափոխակը: Ընդամենը մինչեւ 2025 թւականը զարգացման ռազմավարական պլանի շրջանակներում Գերմանիայի արտադրողը կը թողարկի 25 նոր մոդել. այդ թւում, տասներկու էլեկտրամոբիլ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։