Հա

Այլ

30/05/2018

Մեծ քանակութեամբ սպիտակուցի գործածումը նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը

Մեծ քանակութեամբ սպիտակուցի գործածումը նւազեցնում է սրտային անբաւարարութեան, վաղաժամ մահւան հաւանականութիւնը, պարզել են Գրոնինգէնեան համալսարանի գիտնականները։ 

«alikonline.ir» - Մեծ քանակութեամբ սպիտակուցի գործածումը նւազեցնում է սրտային անբաւարարութեան, վաղաժամ մահւան հաւանականութիւնը, պարզել են Գրոնինգէնեան համալսարանի գիտնականները։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «The Times» ամսագիրը։

Հետազօտութեանը մասնակցել է 2281 մարդ՝ Եւրոպայի 11 երկրներից, որոնց միջին տարիքը 68 տարեկան էր։ Նրանց կողմից գործածւած սպիտակուցի մակարդակը որոշւում էր մէզի անալիզի միջոցով։ Մասնագէտները գրեթէ երկու տարի հետեւել են հիւանդների վիճակին։

Աննշան քանակութեամբ սպիտակուց (օրական 40 գրամից քիչ) գործածողների մէկ երրորդը 21 ամիս յետոյ մահացել էր։ Իսկ օրական աւելի քան 70 գրամ սպիտակուց գործածողների շրջանում մահւան հաւանականութիւնը նւազել էր մինչեւ 18 տոկոս։ Հաշւի առնելով այնպիսի գործօններ, ինչպիսիք են տարիքն ու երիկամների ֆունկցիան, քիչ քանակութեամբ սպիտակուցի գործածման դէպքում մահւան հաւանականութիւնն աճում էր 46 տոկոսով։

70 տարեկան ու աւելի մեծ մարդկանց շուրջ տասը տոկոսը տառապում է արեան շրջանառութեան համակարգի խանգարումներով, քանի որ ծերացման ժամանակ օրգանիզմը նւազ արդիւնաւէտօրէն է գործածում սպիտակուցը՝ սրտի մկանների վերականգնման համար։ Յայտնի է, որ սպիտակուցի բարձր պարունակութեամբ սնունդը նպաստում է մկանային զանգւածի կուտակմանը ու աւելի երկար է սիրտն առողջ պահպանում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։