Հա

Այլ

30/05/2018 - 08:20

Հետազօտութիւն. «Վիտամիններն ու յաւելումները օգուտ չեն տալիս առողջութեանը»

Ամենայաճախ գործածւող վիտամիններն ու յաւելումներն օգուտ չեն տալիս առողջութեանը, հաւաստիացնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ 

«alikonline.ir» - Ամենայաճախ գործածւող վիտամիններն ու յաւելումներն օգուտ չեն տալիս առողջութեանը, հաւաստիացնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Փորձագէտների թիմը՝ Դեւիդ Ջենկինսի գլխաւորութեամբ, վերլուծել է մի քանի տարիների ընթացքում իրականացւած ռանդոմային հսկիչ փորձարկումների տւեալներն ու արդիւնքները ու յայտնաբերել, որ սրտանօթային հիւանդութիւնների, սրտի նոպայի, կաթւածի կամ վաղաժամ մահւան կանխարգելման առումով մուլտիվիտամինների, C, D վիտամինների ու կալցիումի յաւելումների որեւէ առաւելութիւն չի ապացուցւել։ «Մենք զարմացել էինք՝ յայտնաբերելով, որ առաւել տարածւած յաւելումներն այդքան սակաւաթիւ դրական էֆեկտներ ունեն։ Մեր վերլուծութեան արդիւնքներով պարզւել է, որ պոլիվիտամինների, D, C վիտամինների կամ կալցիումի ընդունումը վնաս չի հասցնում, բայց որեւէ ակնյայտ առաւելութիւն էլ չի ապահովում»,- պարզաբանում են հեղինակները։

Արդիւնքները նաեւ ցոյց են տւել, որ միայն ֆոլաթթուն ու B վիտամինները՝ ֆոլաթթւի հետ միասին կարող են նւազեցնել սրտանօթային հիւանդութիւնների ու կաթւածի հաւանականութիւնը։ Մինչդեռ նիացինի ու հակաօքսիդանտների ապացուցւած դրական ազդեցութիւնը շատ փոքր է գնահատւել։ Հետազօտողները վերլուծել են տւեալներ A, B1, B2, B3 (նիացին) B6, B9 (ֆոլաթթու), C, D, E վիտամինների ու նաեւ կալցիումի, երկաթի, ցինկի, մագնիումի ու սելենի մասին։

«Կաթւածի ու սրտանօթային հիւանդութիւնների զարգացման վտանգի տեսակէտից զգալի դրական տւեալների բացակայութեան պարագայում առաւել օգտակար է առաջնորդւել առողջ սննդակարգի սկզբունքներով, որից հնարաւոր է ստանալ օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ու հանքանիւթեր»,- ասում է Ջենկինսը։ «Յաւելումների մասին ոչ մի հետազօտութիւն առայսօր չի ապացուցել իր առաւելութիւնը չմշակւած բուսական մթերքների, այդ թւում՝ բանջարեղէնի, մրգերի ու ընդեղէնի առողջ չափաբաժինների համեմատ»։

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։