Հա

Այլ

30/05/2018 - 09:50

Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից

Քաղցկեղի հետազօտութեան համաշխարհային ֆոնդի եւ Ամերիկեան ուռուցքաբանութեան ինստիտուտի մասնագէտները, հիմւելով քաղցկեղ առաջացնող վտանգի ապացուցւած գործօնների վրայ, յայտնել են, թէ ինչպէս նւազեցնեն չարորակ ուռուցքների զարգացման հաւանականութիւնը, որոնք հնարաւոր է 40 տոկոս դէպքերում կանխել: 

«alikonline.ir» - Քաղցկեղի հետազօտութեան համաշխարհային ֆոնդի եւ Ամերիկեան ուռուցքաբանութեան ինստիտուտի մասնագէտները, հիմւելով քաղցկեղ առաջացնող վտանգի ապացուցւած գործօնների վրայ, յայտնել են, թէ ինչպէս նւազեցնեն չարորակ ուռուցքների զարգացման հաւանականութիւնը, որոնք հնարաւոր է 40 տոկոս դէպքերում կանխել: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գլխաւոր կանոններից մէկը մարմնի զանգւածի վերահսկողութիւնն է: Եթե 10 տարի առաջ ապացուցւել է, որ ճարպակալումը քաղցկեղի 7 տեսակների պատճառն է, ապա այսօր գիտնականները յայտարարում են օնկոլոգիայի արդէն 12 տեսակի մասին, որոնք կապւած են աւելորդ քաշի հետ: Խօսքը շագանակագեղձի եւ կրծքագեղձի, ստամոքսի, լեարդի, բերանի խոռոչի եւ ըմպանի, աղիների, լեղապարկի, երիկամների, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի եւ արգանդի քաղցկեղի մասին է:

Մասնագէտները խորհուրդ են տալիս նորմալ քաշ պահպանելու համար աւելի շատ քայլել եւ աւելի քիչ նստել: Գիտնականների հաշւարկներով՝ շաբաթական 150 րոպէ տեւողութեամբ չափաւոր ֆիզիկական ակտիւութիւնը (կամ 75 րոպէանոց առաւել ինտենսիւ ծանրաբեռնւածութիւնը) բաւարար է կազմւածքը պահպանելու համար: Ի դէպ, ապացուցւել է, որ հաստ աղիի քաղցկեղից պաշտպանում է յատկապէս չափաւոր ֆիզիկական ակտիւութիւնը (ոչ ուժասպառ անող):

Սնւելու առումով գիտնականները խորհուրդ են տալիս առաւելագոյնս սահմանափակել ֆասթ ֆուդի, ճարպի, օսլայի կամ շաքարի մեծ պարունակութեամբ մշակւած մթերքների օգտագործումը, հրաժարւել ծխախոտից, ալկոհոլից եւ սննդային յաւելումներից:

Բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը ստանալու համար անհրաժեշտ է հետեւել բանջարեղէնի, մրգերի, ընդեղէնի եւ լոբազգիների զգալի պարունակութեամբ սննդակարգի:

«Այս խորհուրդները վերցւել են մեր վերջին փորձագիտական հաշւէտւութիւնից եւ փորձագէտների անկախ խմբի եզրակացութիւններից: Վերեւում թւարկւած ամէն ինչն իսկապէս կարող է ահռելի ազդեցութիւն ունենալ քաղցկեղի եւ այլ ինֆեկցիոն հիւանդութիւնների զարգացման վտանգների նւազեցման վրայ»,- ասել է պրոֆեսոր Մարտին Վայզմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։