Հա

Այլ

31/05/2018 - 08:00

Բրիտանացի գիտնականը ստեղծել է ֆիլմ, որը փոխում է իր սիւժէն՝ յարմարւելով հանդիսատեսի հետաքրքրութեանը

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնական Ռիչարդ Ռամչերնը ֆիլմ է ստեղծել, որը փոխում է իր սիւժէն՝ յարմարւելով հանդիսատեսի արտայայտած հետաքրքրութեանը: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնական Ռիչարդ Ռամչերնը ֆիլմ է ստեղծել, որը փոխում է իր սիւժէն՝ յարմարւելով հանդիսատեսի արտայայտած հետաքրքրութեանը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, ֆիլմի իրադարձութիւնների զարգացումները կառավարում է ծրագիրը, որ յատուկ սարքաւորումների միջոցով գլխուղեղի ակտիւութիւնը վերլուծող ազդանշաններ է ստանում:

Աղբիւրի հաղորդմամբ՝ «The Moment» կոչւող ֆիլմի տեւողութիւնը 27 րոպէ է: Ֆիլմի իրադարձութիւնները տեղի են ունենում հակաուտոպիական ապագայում, որտեղ արհեստական բանականութիւնը դառնում է մարդկութեան համար գլխաւոր վտանգը:

Ռամչերնի խօսքով՝ սարքաւորումը կարդում է գլխուղեղի նէյրոնների իմպուլսների առաջացրած էլեկտրական ազդանշանները:

«Սրանից մենք տեղեկութիւններ ենք ստանում հանդիսատեսի ուշադրութեան մասին, որը «Bluetooth»-ի միջոցով փոխանցւում է համակարգչին:

Այնտեղ իմ ստեղծած համակարգը սիւժէի զարգացման տարբեր տարբերակներ է ընտրում՝ կախւած ուշադրութեան տատանումներից»,- բացատրել է Ռամչերնը:

Նշւում է, որ ֆիլմի պրեմիերան կը կայանայ յունիսի 7-ին` Շեֆֆիլդի միջազգային վաւերագրական ֆիլմերի փառատօնում: Այնուհետև ֆիլմը շարժական կինոթատրոններով «կը ճանապարհորդի» Մեծ Բրիտանիայով՝ թոյլ տալով հանդիսատեսին դիտել եւ կառավարել սիւժէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։