Հա

Այլ

31/05/2018 - 09:40

Օրգանիզմում ջրի աւելցուկը կարող է վնասե՞լ ուղեղին

Մոնրէալի Մաքգիլ համալսարանի կանադացի գիտնականները յայտնել են, թէ ինչ վնաս կարող է հասցնել չափազանց մեծ քանակութեամբ հեղուկի գործածումը։ Նրանց խօսքով՝ օրգանիզմում ջրի աւելցուկը շատ աւելի վտանգաւոր է, քան դրա պակասը։ 

«alikonline.ir» - Մոնրէալի Մաքգիլ համալսարանի կանադացի գիտնականները յայտնել են, թէ ինչ վնաս կարող է հասցնել չափազանց մեծ քանակութեամբ հեղուկի գործածումը։ Նրանց խօսքով՝ օրգանիզմում ջրի աւելցուկը շատ աւելի վտանգաւոր է, քան դրա պակասը։ Գրում է «news.am»-ը:

Բանն այն է, որ ուղեղը չի կարող գնահատել օգտագործւած հեղուկի քանակը եւ ունակ է ազդանշան հաղորդել միայն ծարաւի մասին։ Իսկ մարդու օրգանիզմ աւելորդ քանակութեամբ մտնող ջուրն էլ իր հերթին յանգեցնում է նատրիումի մակարդակի նւազմանը մինչեւ վտանգաւոր սահման, ինչը կարող է առաջացնել գլխուղեղի այտուց, իսկ հետագայում յանգեցնել նաեւ մահացու ելքի։

Փորձագէտները նշում են, որ հիպոնատրիեմիան (ջրային բալանսի առաջնային խախտումը, որի պատճառը խոնաւութեան աւելցուկն է) յատկապէս վտանգաւոր է տարեց մարդկանց համար, ու նրանց խորհուրդ են տալիս հետեւել օգտագործւող հեղուկի քանակին։ Բացի դրանից, չարժի մոռանալ, որ ջրի պահանջը իւրաքանչիւրի մօտ տարբեր է։ Օրինակ՝ ինտենսիւ մարզւող մարզիկներին աւելի շատ հեղուկ է պէտք, քան ֆիզիկական ծանրաբեռնւածութիւն չունեցող մարդկանց։

Գիտնականները յայտնում են, որ սովորական պայմաններում միջահասակ ու միջին քաշ ունեցող միջին վիճակագրական մարդը չպէտք է օրական երկու-երեք լիտրից աւելի հեղուկ օգտագործի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։