Հա

Այլ

02/06/2018 - 08:00

Գիտնականներ. «Մարդիկ, որոնք ակնոց են կրում, աւելի խելացի են, քան լաւ տեսողութիւն ունեցողները»

Թոյլ տեսողութիւնը եւ ակնոց կրելու անհրաժեշտութիւնը կարող են կապւած լինել ինտելեկտի աւելի բարձր մակարդակի հետ: Այս եզրակացութեանն են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են աւելի քան 300 հազար մարդկանց գէնետիկական տւեալները:

 

«alikonline.ir» - Թոյլ տեսողութիւնը եւ ակնոց կրելու անհրաժեշտութիւնը կարող են կապւած լինել ինտելեկտի աւելի բարձր մակարդակի հետ: Այս եզրակացութեանն են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են աւելի քան 300 հազար մարդկանց գէնետիկական տւեալները: Ուսումնասիրութեան արդիւնքները նրանք հրապարակել են «Nature Communications» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ընդամենը գիտնականները յայտնաբերել են 148 գէնետիկական լոկուս (գէնի տեղադրութիւնը գէնետիկական քարտէզի վրայ)՝ կապւած ճանաչողական ընդունակութիւնների հետ, եւ գնահատել են, թէ ինչպէս են տարբեր գործօններն ազդում ինտելեկտի վրայ: Նրանք յայտնաբերել են հետեւեալ օրինաչափութիւնը. փորձարկւող ամենախելացի անձանց մօտ բարձր է եղել այն գէնի առկայութեան հաւանականութիւնը, որը պայմանաւորում է ակնոց կրելու անհրաժեշտութիւնը: Գիտնականները նաեւ փոխադարձ կապեր են յայտնաբերել ինտելեկտի բարձր մակարդակի եւ կեանքի երկար տեւողութեան, թոքերի քաղցկեղով հիւանդանալու փոքր ռիսկի, աւելի ամուր հոգեբանութեան եւ աւելի առողջ անօթների միջեւ:

«Այդ հետազօտութիւնը բացայայտեց բազմաթիւ գէնետիկական տարբերութիւններ, որոնք կապւած են մտաւոր ունակութիւնների ժառանգման հետ»,- նշել է դոկտոր Հէյլ Դեւիսը, որը գլխաւորում է գիտնականների խումբը: Աւելի վաղ կատարւած մի շարք հետազօտութիւններ ցոյց են տւել, որ այն մարդիկ, որոնք ակնոց են կրում, միւսների կողմից ընկալւում են որպէս աւելի խելացի, յուսալի, աշխատասէր ու ազնիւ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։