Հա

Այլ

02/06/2018

«Google»-ը «խելացի» ինտերնետ-քաղաք է կառուցում Տորոնտոյում

Տորոնտոյում, Օնտարիօ լճի ափի արեւելեան մասի երկայնքով, կառուցւում է նոր թւային քաղաք: Դրանով զբաղւում է «Sidewalk Labs» ֆիրման, որը պատկանում է «Alphabet»-ին՝ «Google»-ի մայր ընկերութեանը: Ընկերութեան ներկայացուցչի խօսքով, այդ նախագիծը պէտք է դառնայ 21-րդ դարի ուրբանիզմի օրինակ:

«alikonline.ir» - Տորոնտոյում, Օնտարիօ լճի ափի արեւելեան մասի երկայնքով, կառուցւում է նոր թւային քաղաք: Դրանով զբաղւում է «Sidewalk Labs» ֆիրման, որը պատկանում է «Alphabet»-ին՝ «Google»-ի մայր ընկերութեանը: Ընկերութեան ներկայացուցչի խօսքով, այդ նախագիծը պէտք է դառնայ 21-րդ դարի ուրբանիզմի օրինակ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մինչդեռ շատերի մօտ այն առաջացնում է մի շարք հարցեր, որոնցից գլխաւորն այն է, թէ արդեօք չափազանց հեռու չի գնացել քաղաքային իշխանութիւնների եւ մասնաւոր կորպորացիաների համագործակցութիւնը: Ընդ որում՝ խօսքը ոչ թէ պարզապէս ինչ-որ կորպորացիայի, այլ աշխարհի խոշորագոյն տեղեկատւական-տեխնոլոգիական ընկերութիւններից մէկի մասին է, ինչը չի կարող անհանգստութիւն չառաջացնել: «Sidewalk Labs»-ը խոստանում է Օնտարիօ լճի ափի անուշադրութեան մատնւած շրջանը դարձնել աշխոյժ մինի-քաղաք, որն ամբողջութեամբ կառուցւած կը լինի Համացանցի հիման վրայ:

Այդուամենայնիւ, դեռեւս յայտնի չէ, թէ յատկապէս երբ է աւարտւելու ապագայի քաղաքի կառուցումը: Դան Դոկտորոֆը՝ «Sidewalk Labs»-ի ղեկավարը եւ Նիւ Եօրքի նախկին փոխքաղաքապետը, «BBC»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ նախագծի նպատակը «քաղաքաբնակների կեանքն աւվելի առողջ, անվտանգ, յարմարաւէտ ու հետաքրքիր դարձնելն է»: «Մենք ցանկանում ենք ստեղծել այն բանի տիպարային մոդելը, թէ ինչպիսին կարող է լինել քաղաքային կեանքը 21-րդ դարում»,- ասում է նա: Նոր քաղաքի տարածքը սփռւած կը լինի տւիչներով, որոնք տեղեկատւութիւն կը հաւաքեն փոխադրամիջոցների երթեւեկութեան, աղմուկի մակարդակի եւ օդի աղտոտման մասին, ինչպէս նաեւ կը հետեւեն Էլեկտրացանցի աշխատանքին եւ աղբի դուրսբերմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։