Հա

Այլ

03/06/2018

Մասնագէտները ցոյց են տւել՝ ինչպիսին կը լինի «iPhone X»-ի նոր՝ աւելի մատչելի մոդելը

Համացանցում տարածւած տեղեկութիւնների համաձայն՝ ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է ներկայացնել «iPhone X» թանկարժէք մոդելի՝ աւելի մատչելի տարբերակը:

«alikonline.ir» - Համացանցում տարածւած տեղեկութիւնների համաձայն՝ ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է ներկայացնել «iPhone X» թանկարժէք մոդելի՝ աւելի մատչելի տարբերակը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, ոլորտի վերլուծաբանները, հիմնւելով սարքի վերաբերեալ տարածւած տեղեկութիւնների վրայ, ցոյց են տւել` ինչպիսի տեսք կարող է ունենալ հեռախօսը:

Ըստ այդմ՝ այն կունենայ 6.1 դիւեմ անկիւնագծով «LCD» էկրան, ալիւմինէ պանել ու միաոսպնեակ տեսախցիկ:

Սակայն սարքի ընդհանուր դիզայնը չի տարբերւի «iPhone X»-ի դիզայնից, կը պահպանւի ծայրից ծայր ձգւող էկրանը:

Ի տարբերութիւն 1.000 դոլարանոց «iPhone X»-ի՝ նորոյթի գինը կը կազմի 550 դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։