Հա

Այլ

03/06/2018 - 10:10

Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները

«alikonline.ir» - Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները: Այս մասին գրում է «news.am»-ը:

Մասնագէտները հետազօտել են 21-69 տարեկան 46 տղամարդկանց եւ կանանց: Նրանց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբի ներկայացուցիչներին տւել են մաստակի 2 բարձիկ (իւրաքանչիւրը 3 կկալ), որ ծամեն 15 րոպէ իրենց բնական տեմպով շարժւելիս: Երկրորդ՝ ստուգիչ խմբին մաստակի փոխարէն բաժին է հասել փոշի, որը նոյնպիսի բաղադրիչներ ունէր:

Երկու խմբերը 15 րոպէ քայլել են մէկ ժամ հանգստանալուց յետոյ:

Երկու դէպքում էլ գիտնականները չափել են սրտի կծկումների յաճախութիւնը (ինչպէս հանգստանալու, այնպէս էլ շարժման ժամանակ), նրանց անցած տարածութիւնը եւ էներգիայի ծախսը:

Պարզւել է, որ առաջին խմբից փորձի մասնակիցների մօտ սրտի կծկումների յաճախութիւնը 2 անգամ բարձր է եղել, քան ստուգիչ խմբի ներկայացուցիչների մօտ:

Առաւել դրական արդիւնք է գրանցւել տարեց մարդկանց շրջանում:

«Մեր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ զբօսնելիս միջին տարիքի մարդկանց մաստակ ծամելը մեծացրել է տարածութիւնը եւ էներգիայի ծախսը, յատկապէս տարեց տղամարկանց դէպքում»,- պնդում են հետազօտութեան հեղինակները:

Նրանք նաեւ ընդգծում են, որ համակցելով վարժութիւնները եւ մաստակը, կարելի է սեփական քաշն արդիւնաւէտօրէն վերահսկել:

Նկատի ունենալով մեթոդաբանական սահմանափակումները՝ գիտնականները չեն կարողացել հաշւարկել ծամելու գործողութիւնների ճշգրիտ քանակութիւնը: Նրանց տեսանկիւնից հետագայ հետազօտութիւններում անհրաժեշտ կը լինի այս գործօնը հաշւի առնել ցուցանիշների աւելի ճշգրիտ չափման համար:

«Մաստակի ազդեցութիւնը ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրայ» կոչւող հետազօտութիւնը ներկայացւել է Աւստրիայում տեղի ունեցած ճարպակալման դէմ պայքարին նւիրւած համաժողովում եւ հրապարակւել է «Journal of Physical Therapy Science» ամսագրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։