Հա

Այլ

03/06/2018

Աստղաֆիզիկոսները մարդկութեան զարգացման երեք ուղի են կանխատեսել

Ամերիկացի Ադամ Ֆրանկի գլխաւորութեամբ աստղաֆիզիկոսների խումբը կառուցել է էկզոքաղաքակրթութեան զարգացման մոդելը, որով նրանք առանձնացրել են մարդկութեան զարգացման երեք հնարաւոր ուղիները: 

«alikonline.ir» - Ամերիկացի Ադամ Ֆրանկի գլխաւորութեամբ աստղաֆիզիկոսների խումբը կառուցել է էկզոքաղաքակրթութեան զարգացման մոդելը, որով նրանք առանձնացրել են մարդկութեան զարգացման երեք հնարաւոր ուղիները: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով «The Atlantic»-ին:

Հետազօտողները զարգացման երեք ամենահնարաւոր սցենարներ են առանձնացրել:

 

«Անհետացում»

Քաղաքակրթութիւնն արագօրէն զարգանում է՝ օգտագործելով մեծ քանակութեամբ ռեսուրսներ մինչեւ մոլորակի համար ամենաբարձր պոպուլեացիայի չի հասնում: Այնուհետեւ սկսւում է բնակչութեան կտրուկ կրճատում եւ այն աւարտւում է միայն հաւասարակշռութեան հաստատւելուց յետոյ, երբ մոլորակը կարող է մնացած բնակիչների համար կենսապայմաններ ապահովել: Այս ընթացքում մոլորակի բնակիչների 70 տոկոսը մահանում է:

 

«Փափուկ վայրէջք»

էկզոքաղաքակրթութիւնն ի սկզբանե շարժւում է առաջին ճանապարհով, բայց ծայրայեղ կէտի հասնելով սկսւում է սահուն անցում երկրորդ տեսակի ռեսուրսներին, ինչը փրկում է բնակչութեան մեծ մասին եւ էկոլոգիան առողջ է պահպանում:

 

«Զանգւածային փլուզում»

Մոլորակի պայմաններն այնքան արագ են վատթարանում, որ անցումն արդէն չի կարող կանխել ամբողջական անհետացումը:

 

Ադամ Ֆրենկը նշում է, որ վառելիքի թոյլ աղբիւրի ընտրութիւնը միշտ չէ, որ փրկել է քաղաքակրթութեանն անհետացումից. որոշ դէպքերում այն միայն յետաձգել է անխուսափելին:

Նրա խօսքով, այս մոդելներն օգնում են պատկերացնել, ինչ է սպասւում մարդկութեանն ապագայում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։