Հա

Այլ

03/06/2018 - 10:20

Աշխարհի ամենաթանկարժէք դասական մեքենան. լեգենդար «Ferrari»-ն վաճառւել է ռեկորդային գնով

Իտալական «Ferrari 250 GTO» սպորտային մեքենան, որն արտադրւել է 1963 թւականին, դարձել է աշխարհի ամենաթանկարժէք դասական մեքենան:

«alikonline.ir» - Իտալական «Ferrari 250 GTO» սպորտային մեքենան, որն արտադրւել է 1963 թւականին, դարձել է աշխարհի ամենաթանկարժէք դասական մեքենան:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Motor.ru»-ն, ամերիկացի կոլեկցիոները, որի անունը չի հաղորդւում, լեգենդար մեքենայի համար վճարել է 70 մլն. դոլար: Վաճառւած մեքենան սպիտակ երանգներով արծաթագոյն «250 GTO» սպորտային մոդելն է, որը մէկն է մինչ օրս պահպանւած 3-4 նմուշից:

Առաւել մեծ յայտնիութիւն մեքենան ստացել է տարբեր մրցաշարերի մասնակցելու արդիւնքում:

2000 թւականին մի քանի սեփականատէր փոխելուց յետոյ «Ferrari 250 GTO»-ն 6.5 մլն.-ով վաճառւել է գերմանացի կոլեկցիոներին: Մեքենան համալրւած է 300 ձիաուժ հզօրութիւն ունեցող 3 լիտր աշխատանքային ծաւալով «V12» շարժիչով եւ մեխանիկական փոխանցման տուփով: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան զարգացնում է 6 վայրկեանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։