Հա

Այլ

09/06/2018 - 08:00

«NASA»-ն յայտնել է Մարսի վրայ օրգանական մոլեկուլների յայտնաբերման մասին

 

«Curiosity» մարսագնացը երկու ցնցող յայտնագործութիւն է կատարել Մարսի վրայ: Դրան յաջողւել է հաստատել, որ մեթանի մակարդակները մոլորակի մթնոլորտում խիստ փոփոխւում են ձմռան եւ ամռան գալով, եւ ցամաքած լճի յատակին գտել է հին օրգանական նիւթերի հետքեր:

«alikonline.ir» - «Curiosity» մարսագնացը երկու ցնցող յայտնագործութիւն է կատարել Մարսի վրայ: Դրան յաջողւել է հաստատել, որ մեթանի մակարդակները մոլորակի մթնոլորտում խիստ փոփոխւում են ձմռան եւ ամռան գալով, եւ ցամաքած լճի յատակին գտել է հին օրգանական նիւթերի հետքեր: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «Science» հանդէսում հրապարակւած յօդւածներում:

«Մարսի վրայ մեթանի եւ օրգանական մոլեկուլների յայտնաբերումը վիթխարի նշանակութիւն ունի կեանքի հետքերի որոնումների համար: «Curiosity»-ն արդէն ցոյց է տւել, որ Գէյլի խառնարանի յատակը 3.5 միլիարդ տարի առաջ ծածկած լիճը պոտենցիալ կերպով բնակելի է եղել: Հաշւի առնելով օրգանական մոլեկուլների ներկայութիւնը դրա յատակին՝ այժմ մարսեան կեանքի գոյութեան հարցն էլ աւելի հրատապ է դարձել»,- մեկնաբանում է յայտնագործութիւնը Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) մոլորակագէտ Ինգէ Քէյթը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։