Հա

Այլ

09/06/2018 - 08:10

«Google»-ն արհեստական ինտելեկտ չի մշակի սպառազինութեան մէջ օգտագործելու համար

Միացեալ Նահանգների «Google» ընկերութիւնն արհեստական ինտելեկտը չի օգտագործի զէնքի համակարգերի կամ այնպիսի դիտարկումներ իրականացնելու համար, որոնք խախտում են մարդու իրաւունքները, սակայն կը շարունակի փոխգործակցել կառավարական գերատեսչութիունների եւ զինւորականների հետ: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների «Google» ընկերութիւնն արհեստական ինտելեկտը չի օգտագործի զէնքի համակարգերի կամ այնպիսի դիտարկումներ իրականացնելու համար, որոնք խախտում են մարդու իրաւունքները, սակայն կը շարունակի փոխգործակցել կառավարական գերատեսչութիունների եւ զինւորականների հետ: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «Google»-ի գլխաւոր տնօրէն Սունդար Փիչայիի յայտարարութեան մէջ, որը յունիսի 7-ին զետեղւել է ընկերութեան ինտերնետ-բլոգում:

Փիչային նաեւ շարադրել է այն սկզբուքները, որոնցով ընկերութիւնը մտադիր է ղեկաւարւել այդ ուղղութեամբ հետագայ աշխատանքներում: Արհեստական ինտելեկտի օգտագործումն, ընդգծել է նա, պէտք է լինի «սոցիալապէս օգտակար», քանի որ այդ բնագաւառում առաջընթացը վերաբերում է առողջապահութեանը, անվտանգութեանը, Էներգետիկային, տրանսպորտին, արդիւնաբերական արտադրութեանը եւ զւարճանքների ոլորտին: Արհեստական ինտելեկտի ստեղծումը չպէտք է նպաստի «անարդարացի նախապաշարմունքներին» այն բանում, ինչ վերաբերում է ռասային, ազգային եւ գենդերային ինքնութեանը եւ քաղաքական կամ կրօնական հայացքներին, համոզւած է Փիչային: Նրա խօսքով՝ արհեստական ինտելեկտ մշակելիս կը նախատեսւեն «անվտանգութեան ապահովման յուսալի միջոցներ»,- հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։