Հա

Այլ

Շաբաթ, 09 Յունիսի 2018 12:20

Յայտարարւել են աշխարհի ամենալաւ եւ ամենավատ օդանաւակայանները

«AirHelp» ծառայութեան փորձագէտները, որն ուղեւորներին օգնում է փոխհատուցում ստանալ չւերթի ուշացման դէպքում, օդանաւակայանների վարկանիշ են կազմել ըստ սպասարկման որակի, թռիչքների ժամանակացոյցի պահպանման եւ ուղեւորների գնահատականների:

«alikonline.ir» - «AirHelp» ծառայութեան փորձագէտները, որն ուղեւորներին օգնում է փոխհատուցում ստանալ չւերթի ուշացման դէպքում, օդանաւակայանների վարկանիշ են կազմել ըստ սպասարկման որակի, թռիչքների ժամանակացոյցի պահպանման եւ ուղեւորների գնահատականների: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: 141 տեղից վերջինն զբաղեցրել է Քուվէյթի օդանաւակայանը, որը հաւաքել է ընդամենը 5.4 միաւոր: Ամենավատերի եռեակում տեղ են գտել նաեւ Լոնդոնի «Սթանսթեդ»-ը եւ Լիոնի Սենտ-Էքզիւպերիի անւան օդանաւակայանը՝ 5.53 եւ 5.78 միաւոր՝ համապատասխանաբար:

Կատարի մայրաքաղաք Դոհայի «Համադ» օդանաւակայանն զբաղեցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը՝ հաւաքելով ընդհանուր առմամբ 8.77 միաւոր, 8.69 միաւորով երկրորդ տեղն զբաղեցրել է Աթենքի Էլեֆտերիոս Վենեզելոսի անւան միջազգային օդանաւակայանը, իսկ 8.63 միաւոր ստացած Տոկիոյի օդանաւակայանը յայտնւել է երրորդ դիրքում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ