Հա

Այլ

11/06/2018 - 08:00

«Porsche»-ն բացայայտել է նոր մոդելի անւանումը

Գերմանական «Porsche» մեքենաշինական ընկերութիւնը բացայայտել է նոր մոդելի անւանումը. «Mission E» կոնցեպտի սերիական տարբերակը կը կոչւի «Taycan»:

«alikonline.ir» - Գերմանական «Porsche» մեքենաշինական ընկերութիւնը բացայայտել է նոր մոդելի անւանումը. «Mission E» կոնցեպտի սերիական տարբերակը կը կոչւի «Taycan»: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին յայտնում է «Motor.ru»-ն:

«Porsche»-ի ղեկավար Օլիւէր Բլիւմէի խօսքով՝ անւանումը կարելի է թարգմանել որպէս «կեանքով լի երիտասարդ ձի»:

Աղբիւրի հաղորդմամբ՝ նորոյթը կը համալրւի աւելի քան 600 ձիաուժ ընդհանուր ուժգնութեան էելկտրաշարժիչներով, ինչը թոյլ կը տայ աւտոմեքենային առաջին 3 վայրկեանում 100 կմ/ժ արագութիւն զարգացնել, իսկ 12 վայրկեանում՝ 200 կմ/ժ արագութիւն:

Նշւում է, որ յատուկ արագ լիցքաւորման միջոցով «Mission E»-ի մարտկոցը հնարաւոր կը լինի 15 րոպէում լիցքաւորել մինչեւ 80 տոկոս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։