Հա

Այլ

11/06/2018

Աստղագէտները երեք երկրանման մոլորակներով համակարգ են յայտնաբերել

Իսպանիայում աստղագէտները, վերլուծելով «Կեպլեր» աստղադիտակի տւեալները, երկու նոր մոլորակային համակարգ եւ երեք երկրանման մոլորակ են յայտնաբերել: 

«alikonline.ir» - Իսպանիայում աստղագէտները, վերլուծելով «Կեպլեր» աստղադիտակի տւեալները, երկու նոր մոլորակային համակարգ եւ երեք երկրանման մոլորակ են յայտնաբերել: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Monthly Notices of the Royal Astronomical Society» ամսագրում հրապարակւած յօդւածը:

Առաջին համակարգն Արեւից հեռու է մօտ 160 լուսային տարով: Այն առնւազն երեք քարէ մոլորակ է պարունակում, որոնց շառաւիղը հաւասար է կամ գրեթէ հաւասար է երկրայինին, իսկ զանգւածը կազմում է Երկրի զանգւածի 1.4-ը, 0.9-ը եւ 1.3-ը: Երկնային մարմինները կարմիր թզուկի շուրջ  պտտւում են 5.2, 7.8 եւ 10.1 օրւայ ընթացքում: Աստղի արդիւնաւէտ ջերմաստիճանը 3450 կալւին է, ինչը գրեթէ մէկուկէս անգամ քիչ է, քան Արեւինը:

Երկրորդ համակարգում գլխաւոր աստղը կարմիր թզուկն է՝ 3800 կալւին արդիւնաւէտ ջերմաստիճանով: Դրա շուրջը երկու գերերկիր է պտտւում, որոնք իրենց չափսերով երկու անգամ գերազանցում են Երկիր մոլորակին, իսկ քաշով՝ հինգ անգամ: Մոլորակներն Արեւի շուրջ մէկ պտոյտը կատարում են 6 եւ 12 օրւայ ընթացքում:

Հետագայում գիտնականները յոյս ունեն բնութագրել օբիեկտների մթնոլորտը, ինչպէս նաեւ որոշել դրանց բաղադրութիւնը: Սակայն աստղագէտները ենթադրում են, որ մոլորակները չափազանց տաք են՝ դրանց վրայ կեանքի յայտնի ձեւերի գոյութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։