Հա

Այլ

11/06/2018 - 08:20

Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

«alikonline.ir» - Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով գիտական աղբիւրը, աւելորդ քաշ ունեցող հիւանդների մասնակցութեամբ հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ձւի ամենօրեայ կիրառումը 12 շաբաթւայ ընթացքում զգալիօրէն նւազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հաւանականութիւնը՝ միեւնոյն ժամանակ չփոխելով խոլեստերինի մակարդակն արեան մէջ:

Ինչպէս նշւում է, արեան մէջ շաքարի մակարդակը կարգաւորել օգնում է նաեւ պեկան տեսակի ընկոյզը: Օրական 42 գրամ պեկան ընկոյզ օգտագործելու պարագայում 4 շաբաթ անց նկատւում է օգտակարութիւնը: 

Գիտափորձին մասնակցել է 54-83 տարեկան 101.677 մարդ: Հետազօտութեան արդիւնքները ցոյց են տւել նաեւ, որ ցածր իւղայնութեան կաթնամթերքը կանխում է հաստաղու քաղցկեղի առաջացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։