Հա

Այլ

12/06/2018 - 08:00

«Apple»-ը ճնշումը չափող գործառոյթով ֆիթնես-թեւնոց է արտոնագրել

«Apple» ընկերութիւնը կարող է թողարկել ֆիթնես-թեւնոց՝ արեան ճնշումը չափող գործառոյթով, որը կաշխատի տոնոմետրի սկզբունքով: Դա է վկայում նոր արտոնագրի բովանդակութիւնը, որը հրապարակել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի գերատեսչութիւնը:

«alikonline.ir» - «Apple» ընկերութիւնը կարող է թողարկել ֆիթնես-թեւնոց՝ արեան ճնշումը չափող գործառոյթով, որը կաշխատի տոնոմետրի սկզբունքով: Դա է վկայում նոր արտոնագրի բովանդակութիւնը, որը հրապարակել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի գերատեսչութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «Appleinsider»-ին:

Նշւում է, որ նորագոյն մշակումը կը կարողանայ միանալ «Apple»-ի՝ արդէն գոյութիւն ունեցող սարքերին, հետեւել զարկերակային ճնշման ցուցանիշներին եւ տւեալները հաղորդել այլ սարքերի՝ հետագայ վերլուծութեան համար: Նոր աքսեսուարը բաղկացած է ձգւող խցօղակից, չափիչ տւիչների համակարգից եւ ինտերֆէյսի հաւաքանիից՝ գլխամասային սարքի հետ կապի համար: Ի տարբերութիւն «Apple Watch»-ի, որը համապատասխան արդիւնքները կազմում է սրտի կծկումների յաճախութեան վերաբերեալ տւեալների հիման վրայ, նոր արտադրանքը կաշխատի տոնոմետրի սկզբունքով:

Այն դէպքում եթէ մշակումը դուրս գայ նախատիպի շրջանակներից եւ մտնի մանրածախ առեւտուր, դա կը լինի «Apple»-ի առաջին՝ զուտ բժշկական ուղղւածութեան արտադրանքը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։