Հա

Այլ

12/06/2018 - 08:10

Եւրոպայի օդանաւակայաններում քնի խցիկներ կը յայտնւեն

Այս տարի եւրոպական օդանաւակայաններում կարող են յայտնւել  քնելու համար անհատական խցիկներ: 

«alikonline.ir» - Այս տարի եւրոպական օդանաւակայաններում կարող են յայտնւել  քնելու համար անհատական խցիկներ: Դրանք մշակւել են սլովեն գործարարների եւ մասնաւոր օդաչուների կողմից յատուկ այն ուղեւորների համար, ովքեր լռութեան, յարմարաւէտութեան եւ գաջեթները լիցքաւորելու կարիք ունեն: Ըստ «news.am»-ի՝ գրում է «vm.ru»-ն:

Արտաքինից «քնի կապսուլան» նման է մրցավազքի մեքենային: Նրանք, ովքեր ցանկանում են քնել ներսում փափուկ  բազկաթոռ կը գտնեն, որը հեշտութեամբ վերածւում է մահճակալի, ուղեբեռի տեղ եւ հեռուստացոյց:

Խցիկն այժմ փորձարկւում է: Մասնագէտները յոյս ունեն, որ յայտնագործութիւնը օգտակար կը լինի եւ այն աշխարհի օդանաւակայաններում կօգտագործւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։