Հա

Այլ

12/06/2018

«Maserati»-ն կը սկսի «Tesla Roadster»-ի մրցակցի արտադրութիւնը

Իտալական «Maserati» մեքենաշինական ընկերութեան ղեկավար Թիմ Կունիսկիսը յայտարարել է, որ «Alfieri» էլեկտրական մոդելի արտադրութիւնը վերջապէս մեկնարկում է:  

«alikonline.ir» - Իտալական «Maserati» մեքենաշինական ընկերութեան ղեկավար Թիմ Կունիսկիսը յայտարարել է, որ «Alfieri» էլեկտրական մոդելի արտադրութիւնը վերջապէս մեկնարկում է: 

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Luxury Launches» կայքը՝ յիշեցնելով, որ մոդելի արտադրութիւնը պէտք է սկսւէր մի քանի տարի առաջ:

Աղբիւրը մանրամասնում է, որ մեքենան նախատեսւած է «Tesla Roadster»-ի հետ մրցակցութեան համար:

«Կարող է թւալ, թէ մենք թիրախաւորել ենք «Tesla»-ն. իրականում այո, դա այդպէս է: Մենք պատրաստւում ենք շուկայ բերել մի բան, որի համարժէքը չի լինի»,-յայտարարել է Կունիսկիսը:

«Alfieri»-ի շարժիչը 0-100 կմ/ժ արագութիւն կը զարգացնի 2 վայրկեանում, մինչդեռ դրա զարգացրած առաւելագոյն արագութիւնը կը լինի 300 կմ/ժ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։