Հա

Այլ

14/06/2018 - 08:10

«Porsche»-ն ներկայացրել է «911 Speedster Concept» յատուկ մոդելը

Գերմանական «Porsche» մեքենաշինական ընկերութիւնն իր առաջին սպորտքարի ներկայացման 70-ամեակի կապակցութեամբ աւտոբրենդի բոլոր երկրպագուներին անակնկալ է մատուցել: 

«alikonline.ir» - Գերմանական «Porsche» մեքենաշինական ընկերութիւնն իր առաջին սպորտքարի ներկայացման 70-ամեակի կապակցութեամբ աւտոբրենդի բոլոր երկրպագուներին անակնկալ է մատուցել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches» կայքը, ներկայացւել է «Porsche 911 Speedster Concept» կոչւող մոդելը:

Աղբիւրը նկատում է, որ նորոյթը իւրատեսակ յարգանքի տուրք է 70 տարի առաջ ներկայացւած «356 Speedster» մոդելին:

«911 Speedster Concept»-ը կառուցւած է «911 GT3»-ի շասսիի հիման վրայ: Այն համալրւած է 500 ձիաուժ հզօրութեամբ, 4 լ աշխատանքային ծաւալով շարժիչով:

Ընկերութիւնից յայտնել են, որ նորոյթի սերիական արտադրութիւնը սկսելու հարցը կորոշւի առաջիկայ ամիսներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։