Հա

Այլ

14/06/2018

Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

«alikonline.ir» - Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հաշւարկները կատարւել են ԱՄՆ բանակի պատւերով: Յայտնի է, որ ալգորիթմը սուրճի օգտագործումը նախատեսում է «ըստ ժամերի»: Չափաքանակը որոշելու համար մարդը պատասխանում է մի շարք վերահսկիչ հարցերի, որոնք հաշւի են առնում ակտիւութեան, քնի անհրաժեշտ ժամանակը, մարմնի զանգւածը, զարկերակային ճնշման ցուցանիշները եւ այլ կարեւոր գործօններ:

Ինչպէս նշում է հետազօտութեան հեղինակ Ժակ Ռայմանը, ըմպելիքի օգտագործման ճիշտ ռեժիմը առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնում է:

Ալգորիթմը չի հրապարակայնացւում, այն հիմա թեստաւորում են ամերիկեան բանակի զինւորների վրայ, իսկ փորձարկումներից յետոյ ծրագրում են պատենտաւորել:

Հետազօտութիւնը հրապարակւել է «Journal of Sleep Research»-ում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։