Հա

Այլ

17/06/2018

«Bugatti Veyron Super Sport» վերջին սերիական մեքենան աճուրդի կը հանւի

Բրիտանական Հուդվուդի  արագութեան փառատօնում, որը կանցկացւի յուլիսի կէսին, «Bonhams» աճուրդի տունը վաճառքի կը հանի «Bugatti Veyron Super Sport» վերջին սերիական մեքենան:

«alikonline.ir» - Բրիտանական Հուդվուդի  արագութեան փառատօնում, որը կանցկացւի յուլիսի կէսին, «Bonhams» աճուրդի տունը վաճառքի կը հանի «Bugatti Veyron Super Sport» վերջին սերիական մեքենան: Աւտոմեքենան նախատեսւում է 1.7-1.8 մլն. ֆունտով վաճառել: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Motor»-ը:

Սուպերքարը ներկւել է անփայլ սեւ գոյն, իսկ սրահը պատրաստւած է կարմիր կաշւից:

Մեքենան մէկ սեփականատէր է ունեցել, որը այն վարել է Բրիտանիայում: Մեքենան թողարկւել է ընդամենը 30 օրինակով եւ աճուրդում կը ներկայացւի վերջինը:

Մեքենան յագեցած է 8 լիտր ծաւալով «W16» չորս մխոցանի շարժիչով, որը զարգացնում է 1200 ձիաուժ: 2010-ին «Super Sport» տարբերակը արագութեան ռեկորդ է սահմանել՝ 431կմ/ժ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։