Print this page
18/06/2018 - 08:00

Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

«alikonline.ir» - Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։ Նման իրավիճակներում կարող են օգնել սննդակարգի կարճաժամկէտ խախտումները, վստահեցնում է դիետոլոգ Սիւզի Բարրելը։ Գրում է «news.am»-ը:

Հետազօտութիւնը, որը հրապարակւել է «Journal of Consumer Psychology» ամսագրում, ցոյց է տւել, որ մարդիկ, որոնք շաբաթական մէկ անգամ շեղւում են սովորական սննդակարգից, նոյնքան աւելորդ քաշ էին կորցնում, որքան նրանք, ովքեր խստօրէն պահպանում էին սննդակարգը։

Գիտնականները նշում են, որ չարժէ չափից յաճախ խախտել սննդակարգը։ Բացի դրանից արդիւնավետօրէն նիհարելու համար աւելի լաւ է գործածել համեղ, բայց ոչ այնքան կալորիական կերակրատեսակներ։ Եւ այսպէս, եթէ ուզում էք խախտել սննդակարգը, ամենեւին էլ պարտադիր չէ ուտել պիցցայի հսկայական կտոր՝ կարելի է ընտրել որեւէ նւազ կալորիական, ոչ այնքան գրաւիչ սննդամթերք։

 

Յարակից լուրեր