Հա

Այլ

18/06/2018

Ֆիննական ծոցի յատակին լեգենդար ռազմանաւ են յայտնաբերել

Միջազգային ռուս-ֆիննական թիմը Ֆիննական ծոցում յայտնաբերել է ռուսական նաւատորմի լեգենդար նաւերից մէկը՝ «Նովիկ» ականակիրը: 

«alikonline.ir» - Միջազգային ռուս-ֆիննական թիմը Ֆիննական ծոցում յայտնաբերել է ռուսական նաւատորմի լեգենդար նաւերից մէկը՝ «Նովիկ» ականակիրը: Ըստ «tert.am»-ի Ինչպէս հաղորդում է «Lenta.ru»-ն, այս մասին տեղեկացրել է ռուսական արշաւախմբի ղեկավար Կոնստանտին Բոգդանովը:

Նաւը յայտնաբերւել է Իւմինդա հրւանդանի շրջանում՝ 75 մետր խորութեամբ: Նաւն ականի պայթիւնի հետեւանքով կիսւել է երկու մասի: Այն յայտնաբերել են հիդրոլոկացիոն որոնումների արդիւնքում: Նաւի ճանաչման նպատակով իրականացւած սուզման ժամանակ, որը տեղի է ունեցել յունիսի 16-ին, մասնագէտներն ուսումնասիրել են նաւն ու կործանման հետքերը: 

«Նովիկ»-ը ռուսական նաւատորմին պատկանող կործանիչ ականակիր նաւ է: Սպառազինման դուրս գալու պահին 1913 թւականին այն աշխարհի ամենաարագ նաւն էր: Ակտիւօրէն օգտագործւել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Խորտակւել է 1941-ի օգոստոսի 28-ին գերմանական ականի պայթիւնի հետեւանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։