Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:
«alikonline.ir» - Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:
Այսպիսով, մարդիկ կարող են պարբերաբար աւելի շատ ուտել՝ իսկապէս քաղցած չլինելով: Պարզ ասած՝ յանուն հաճոյքի: Հետազօտողների ենթադրութեամբ՝ իրավիճակը պայմանաւորւած է ֆասթ ֆուդի եւ այլ տարատեսակ իւղոտ սննդի համեմատաբար «երիտասարդ» տարիքով:
Իբրեւ թէ մարդկութիւնը դեռեւս չի սովորել նման կարգի գայթակղութեանը հանգիստ արձագանգել: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Medical Daily»-ն:
Ճարպերի եւ ածխաջրերի մեծ պարունակութեամբ վնասակար սնունդը կարող է գործարկել ուղեղի պարգեւատրման համակարգը՝ ակտիւացնելով մեծ քանակութեամբ նէյրոններ: Այսպիսի եզրայանգում են կատարել Հելի համալսարանի գիտնականները, որոնք հետազօտութիւն են անցկացրել 206 հարցւածների մասնակցութեամբ:
Փորձի մասնակիցներին առաջարկել են տարբեր ուտեստների պատկերներ: Նրանց խնդրել են նշել գումարը, որով գնահատում են այս կամ այն ճաշատեսակը:
Պարզւել է, որ ճարպերով ու ածխաջրերով հարուստ սնեքի համար մարդիկ պատրաստ են աւելի շատ վճարել, քան այդ նիւթերի նորմալ պարունակութեամբ ուտելիքի համար:
Գիտնականները ենթադրել են, որ սա կապւած է սնունդի մշակոյթում ֆասթ ֆուդի համեմատաբար վերջերս յայտնւելու հետ:
Մարդու ուղեղը նէյրոնների գրգռման պատճառով ընդունակ չէ չէզոք արձագանգել բարձրկալորիական սնունդին:
Մասնագէտները մտադիր են յաջորդ հետազօտութիւններում պարզել, թէ պարգեւատրման համակարգն ինչ կերպ է ազդում չափից շատ ուտելու հետեւանքով աւելորդ քաշ հաւաքելու վրայ:
Պարգեւատրման համակարգը նեարդային կառոյցների հանրագումարն է, որոնք պատասխանատու են մարդուն վարքի որոշակի տեսակներին վարժեցնելուն գրգռիչներին դրական արձագանգելու օգնութեամբ:
Մասնաւորապէս՝ որպէս պարգեւատրում կարող են հանդէս գալ համային զգացողութիւնները: