Հա

Այլ

Չորեքշաբթի, 20 Յունիսի 2018 08:20

«Mercedes»-ը ցուցադրել է առաջին էլեկտրաքրոսովերի նոր լուսանկարները

Մեքենաշինական «Mercedes-Benz» ընկերութիւնը հրապարակել է նորագոյն մոդելի՝ «EQC» առաջին էլեկտրաքրոսովերի լուսանկարները:

«alikonline.ir» - Մեքենաշինական «Mercedes-Benz» ընկերութիւնը հրապարակել է նորագոյն մոդելի՝ «EQC» առաջին էլեկտրաքրոսովերի լուսանկարները:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, Իսպանիայի շոգ եղանակային պայմաններում փորձարկում անցնող մեքենան պատկերւած է քողարկման ներքոյ: Էլեկտրական քրոսովերը փորձարկւում է ըստ Ցելսիուսի +50 աստիճանի պայմաններում:

Ինժեներները ցանկանում են ստուգել, թէ այդ պայմաններում ինչպէս կաշխատեն մարտկոցները, ինչպէս նաեւ՝ թէ որքան արդիւնաւէտ կը լինեն հովացման եւ կլիմատ-կոնտրոլ համակարգերը էքստրեմալ պայմաններում:

Մինչ այս գերմանական մեքենաշինական հսկան նորագոյն մոդելի փորձարկումներն անցկացրել էր Շւեդիայի հիւսիսում՝ ըստ Ցելսիուսի - 35 ցրտի պայմաններում:

Ընդհանուր առմամբ, ընկերութիւնը «EQC»-ի շուրջ 200 նախատիպ է կառուցել: Շւեդիայից եւ Իսպանիայից բացի, մեքենաները փորձարկումներ են անցնում նաեւ Գերմանիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Դուբայում, Հարաւային Աֆրիկայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում:

Էլեկտրաքրոսովերների շարքի առաջին մոդելը սերիական արտադրութեան կը յանձնւի 2019 թւականին: Նշւում է, որ նախնական պատւէրներն արդէն ընդունւում են Նորւեգիայից:

Related items

Image Gallery

{gallery}47667{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ