Հա

Այլ

20/06/2018 - 08:30

Ներկայացւել է բոլորովին նոր «BMW 8 Series Coupe»-ն

Քսան տարւայ ընդմիջումից յետոյ «8-Series»-ը կրկին վերադարձել է «BMW» մեքենաշինական ընկերութեան արտադրական գիծ:

«alikonline.ir» - Քսան տարւայ ընդմիջումից յետոյ «8-Series»-ը կրկին վերադարձել է «BMW» մեքենաշինական ընկերութեան արտադրական գիծ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Luxury Launches»-ը՝ մանրամասնելով, որ ներկայացւել է բոլորովին նոր «8-Series»-ը:

Նորոյթը ստացել է «2019 M850i xDrive» անւանումը: Այն երկդուռ կուպե է: Աղբիւրը նկատում է, որ մեքենայի արտաքինը բաւական ագրեսիւ է:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրւած է 4.4 լ աշխատանքային ծաւալով, 523 ձիաուժ հզօրութեամբ երկտուրբօ «V8» շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագութիւն է զարգացնում 3.6 վայրկեանում: Մեքենայի զարգացրած առաւելագոյն արագութիւնը 250 կմ/ժ է:

«M850i xDrive»-ը վաճառքում կը յայտնւի արդէն այս ամիս՝ 132.000 դոլար գնով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։