Հա

Այլ

20/06/2018 - 13:20

Օփրա Վինֆրին ներառւել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում

Ամերիկացի յայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Վինֆրին ներառւել է «Bloomberg»-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Գործակալութեան ցանկում Վինֆրին յայտնվել է 494-րդ տեղում: 

«alikonline.ir» - Ամերիկացի յայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Վինֆրին ներառւել է «Bloomberg»-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Գործակալութեան ցանկում Վինֆրին յայտնվել է 494-րդ տեղում: Այս մասին տեղեկացնում «tert.am»-ը:

Գործակալութիւնը նշում է, որ Վինֆրին դարձել է առաջին սեւամորթ կին ձեռնարկատերը, որը տեղ է գտել այս ցանկում:

Աղբիւրի տւեալների համաձայն՝ Վինֆրիի կարողութիւնը գնահատւում է 4 միլիարդ դոլար: Մի տարում այն աճել է 427 միլիոն դոլարով՝ հիմնականում «Weight Watchers» ընկերութեան բաժնետոմսերի թանկացման շնորհիւ: Յայտնի է, որ Վինֆրին ընկերութեան բաժնետոմսերի 10 տոկոսի տէրն է, ինչպէս նաեւ՝ տնօրէնների խորհրդի անդամ:

Յատկանշական է, որ «Bloomberg»-ի վարկանիշում տեղ է գտել 65 կին, որոնցից վեցն են գործարար:

Վարկանիշի առաջին հորիզոնականում է ամերիկացի գործարար Ջէֆ Բեզոսը՝ 144 մլրդ. դոլարով («Amazon», «Blue Origin», «The Washington Post»-ի սեփականատէր)։ Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի գործարար ու հասարակական գործիչ Բիլ Գէյթսը՝ 92.7 մլրդ. դոլարով («Microsoft»), երրորդ տեղում՝ ամերիկացի գործարար Վորէն Բաֆէթը՝ 82.1 մլրդ. դոլարով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։