Հա

Այլ

21/06/2018 - 08:00

«Volkswagen»-ն ու «Ford»-ը համատեղ մոդելներ կը մշակեն

«Volkswagen» ու «Ford» մեքենաշինական ընկերութիւնները յայտարարել են ստրատեգիկ դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակում իրենց համատեղ աւտոմեքենաներ կը մշակեն ու կը թողարկեն:

«alikonline.ir» - «Volkswagen» ու «Ford» մեքենաշինական ընկերութիւնները յայտարարել են ստրատեգիկ դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակում իրենց համատեղ աւտոմեքենաներ կը մշակեն ու կը թողարկեն: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Reuters» գործակալութիւնը:

Աւտոարտադրողները պարզաբանել են, որ այս պահին իրենք «մի քանի համատեղ նախագիծ են դիտարկում»՝ ներառեալ համաշխարհային շուկաների համար նախատեսւած կոմերցիոն աւտոմեքենաների մշակումը:

Ընդ որում, աւտոարտադրողները մտադիր չեն փոխանակւել սեփականութեամբ կամ ձեռք բերել իրար բաժնետոմսեր:

Նշւում է, որ առաջիկայ դաշինքի վերաբերեալ մանրամասներ չեն հաղորդւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։