Հա

Այլ

23/06/2018 - 08:10

Գերմանիայում «Audi»-ն եւ «Airbus»-ը թռչող տաքսիի փորձարկումներ կիրականացնեն

Գերմանական իշխանութիւնները «Audi» եւ «Airbus» եւրոպական աւիաշինարարարական ընկերութեան հետ համաձայնագիր են ստորագրել Ինգոլշտադտում եւ դրա մերձակայքում օդային տաքսիների փորձարկումներ իրականացնելու մասին: Նախագիծը ներկայացւել էր անցեալ ամռանը եւ կոչւում էր «Pop.Up»:

«alikonline.ir» - Գերմանական իշխանութիւնները «Audi» եւ «Airbus» եւրոպական աւիաշինարարարական ընկերութեան հետ համաձայնագիր են ստորագրել Ինգոլշտադտում եւ դրա մերձակայքում օդային տաքսիների փորձարկումներ իրականացնելու մասին: Նախագիծը ներկայացւել էր անցեալ ամռանը եւ կոչւում էր «Pop.Up»: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «N+1»-ը:

Գերմանիայի տրանսպորտի եւ թւային ենթակառուցւածքների նախարար Անդրեաս Շոյէրի խօսքով `օդային տաքսիները դադարել են լինել հայեցակարգ եւ «դարձել են շարժունակութեան նոր հարթութիւն»: Դա հնարաւոր է դարձել օդային տաքսիների բազմաթիւ նախագծերի առաջացման շնորհիւ, որոնք իրականացւում են ինչպէս խոշոր միջազգային կորպորացիաների, այնպէս էլ փոքր ստարտափերի կողմից:

Անցեալ տարի «Airbus»-ի ներկայացրած «Pop.Up» նախագիծը ենթադրում է ունիվերսալ ուղեւորատար կապսուլաների ստեղծում, որոնք միմեանց կապւելու են ցամաքային եւ օդային պլատֆորմներով: Դրանք կը կարողանան տեղաշարժւել նաեւ «Hyperloop» վակուումային խողովակներով եւ երկաթգծերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։