Print this page
24/06/2018 - 08:00

«Blue Origin»-ը մտադիր է մերձուղեծրային չւերթների տոմսերի վաճառքը 2019 թւականին սկսել

Ամերիկեան «Blue Origin» ընկերութիւնը մտադիր է 2019 թւականին սկսել զբօսաշրջիկների համար իր «New Shepard» նաւով մերձուղեծրային չւերթների տոմսերի վաճառքը:

«alikonline.ir» - Ամերիկեան «Blue Origin» ընկերութիւնը մտադիր է 2019 թւականին սկսել զբօսաշրջիկների համար իր «New Shepard» նաւով մերձուղեծրային չւերթների տոմսերի վաճառքը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Spacenews» շաբաթաթերթի կայքը՝ յղում կատարելով ընկերութեան փոխնախագահ Ռոբերտ Մէյերսոնին:

«Մենք մտադիր ենք շուտով մեր առաջին ուղեւորներին տիեզերք ուղարկել: Մենք ակնկալում ենք, որ տոմսերի վաճառքը կը սկսւի 2019 թւականին»,- գրում է շաբաթաթերթը:

«Ընդ որում դրանք լինելու են ոչ թէ տիեզերագնացներ, այլ սովորական քաղաքացիներ: Մենք դա անելու ենք, երբ պատրաստ լինենք, եւ ոչ մի րոպէ առաջ»,- աւելացրել է նա:

Փորձագէտների գնահատականների համաձայն, մերձուղեծրային թռիչք կատարելու ցանկութիւն ունեցողները պէտք է 200-250 հազար դոլար գումար պատրաստեն: Ենթադրւում է, որ «New Shepard»-ը կը կարողանայ վեց ուղեւորի տեղաւորել:

«Blue Origin»-ի հիմնադիր եւ ղեկավար Ջէֆ Բեզոսը 2017-ի ապրիլին ասել էր, որ ամբողջ թռիչքի տեւողութիւնը՝ մեկնարկից մինչեւ վայրէջքն չի գերազանցի 11 րոպէն: Տիեզերք հասնելուց յետոյ, կարելի է արձակել անվտանգութեան գօտին եւ մօտ 4 րոպէ անկշռութեան վիճակում անցկացնել:

Ըստ ընկերութեան աշխատակիցների, ուղեծիր ուղեւորւելու մտադրութեան մասին արդէն մօտ 700 մարդ է յայտնել, որոնց թւում են հոլիվուդեան աստղեր Լէոնարդօ Դի Կապրիոն, Թոմ Հենքսը եւ Անջելինա Ջոլին:

Յարակից լուրեր