Հա

Այլ

24/06/2018 - 08:10

Գիտնականները «հեռախօսային անքնութեան» դէմ պայքարի միջոց են գտել

Գիտնականները «հեռախօսային անքնութեան» դէմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազօտողների խումբը: 

«alikonline.ir» - Գիտնականները «հեռախօսային անքնութեան» դէմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազօտողների խումբը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Sleep» գիտական ամսագիրը հաղորդում է, որ մեթոդի իմաստն այն է, որ երեկոյեան էկրանի կապտականաչաւուն լուսարձակումը աչքերի համար աննկատ կը կրճատւի:

Այնպիսի սարքեր, ինչպիսիք են նոութբուքերն ու սմարթֆոնները կապոյտ ճառագայթում են արձակում, ինչի շնորհիւ պատկերն աչքերի համար աւելի նկատելի է դառնում:

Մինչ այդ հէնց այդ ճառագայթումը դանդաղեցնում է մելատոնինի արտադրութիւնը, որը պատասխանատու է քնի ռեժիմի համար, քանի որ մարդկային ուղեղն այն որպէս ցերեկային լոյս է ընկալում:

Կենսաբանները պարզել են, թե երեկոյեան ինչ ծաւալի դէպքում է ճառագայթումը խոչընդոտում մելատոնինի արտադրութեանը:

Ըստ հետազօտութիւնների, խօսքը ցիանի մասին է, այսինքն 485-ից մինչեւ 500 նանոմետր երկարութեամբ ալիքով կանաչի եւ կապոյտի միջեւ գունային հատւածի:

Մի կողմից սմարթֆոններում կան գիշերային ռեժիմներ, որոնք թէեւ նւազեցնում են այդ դիապազոնում էկրանի լուսարձակումը, բայց դրա հետ մէկտեղ նւազեցնում են գոյների յագեցւածութիւնը: Ամերիկացի հետազօտողները ապացուցել են, որ գոյութիւն ունի աչքերի համար էկրանի լուսարձակումը աննկատելիօրէն կրճատելու հնարաւորութիւն ՝ պահպանելով վառ գոյները:

Փորձերի համաձայն՝ օգտատէրերը չեն տարբերում սովորական էկրանը եւ փոփոխւած կապտականաչաւուն լուսարձակմամբ էկրանը, սակայն արագ են քնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։