Հա

Այլ

24/06/2018 - 09:10

Հրապարակւել է նախագահական «Կորտէժ» նախագծի սեդանի առաջին պաշտօնական լուսանկարը

Համացանցում յայտնւել է «Aurus Senat» սեդանի առաջին պաշտօնական լուսանկարը, որն արւել է Կրեմլի տարածքում:

«alikonline.ir» - Համացանցում յայտնւել է «Aurus Senat» սեդանի առաջին պաշտօնական լուսանկարը, որն արւել է Կրեմլի տարածքում:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Motor.ru»-ն ներկայացուցչական աւտոմեքենան մշակւել է «Կորտէժ» նախագծի շրջանակներում՝ նոյնանուն նախագահական լիմուզինի հետ միասին: Հրապարակւած լուսանկարում պատկերւած է «Aurus Senat» սեդանի զրահապատ տարբերակը:

Նման աւտոմեքենաներ դեռեւս կան միայն Կրեմլի աւտոտնակում: Լայն հանրութեանը մեքենան կը ներկայացւի արդէն օգոստոսին՝ Մոսկւայում կայանալիք միջազգային աւտոսրահի ժամանակ, իսկ անհատական վաճառքները կը սկսւեն 2019-ին:

Մեքենան կը թողարկւի ոչ մեծաքանակ օրինակներով՝ տարեկան 200 մեքենայ: Ենթադրւում է, որ մեքենայի ոչ զրահապատ տարբերակի արժէքը կը կազմի շուրջ 6-7 մլն. ռուբլի

«Aurus Senat» զրահապատ լիմուզինն առաջին անգամ ցուցադրւել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալութեան արարողութեան ժամանակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։