Հա

Այլ

25/06/2018 - 08:10

Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

«alikonline.ir» - Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Ըստ «EPMA» ամսագրում հրապարակւած նիւթի՝ մշտական ստրեսը, որը բարձրացնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, կարող է բացասաբար ազդել մեր անօթային ու սիմպատիկ նեարդային համակարգերի վրայ։ Դա էլ իր հերթին ազդում է մեր ուղեղի ու աչքերի վրայ, ինչը կարող է յանգեցնել այնպիսի վիճակների, ինչպիսիք են գլաոկոման ու տեսողական նեւրոպատիան, ինչը վերջին հաշւով յանգեցնում տեսողութեան ամբողջական կորստի։

Կլինիկական զեկոյցների ու առկայ հետազօտութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ «ստրեսը տեսողութեան կորստի եւ հետեւանքն է, եւ միաժամանակ՝ պատճառը»։ Ստացւած տւեալները ցոյց են տալիս, որ ստրեսի նւազումը կարող է օգնել տեսողութեան վերականգնմանը։

Երկարատեւ լարւածութիւնը կարող է աչքերի առողջութեան հետ կապւած մի շարք խնդիրների յանգեցնել, նաեւ վատացնել արդէն գոյութիւն ունեցողները, նշւում է նոր հետազօտութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։