Հա

Այլ

27/06/2018

Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել

Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: 

«alikonline.ir» - Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը՝ յղում անելով շրջակայ միջավայրի պահպանութեան վաշինգտոնեան գործակալութեան զեկոյցին: 

Հետազօտութեան տւեալներով՝ վնասւած չայրւող մակերեսով թաւաների կամ ցանկացած սպասքի օգտագործման հետեւանքով մարդը կարող է ենթարկւել պերֆորիկտոեան թթւի ազդեցութեանը:Այդ նիւթը մտնում է նաեւ ջրակայուն եւ հրակայուն իրերի բաղադրութեան մէջ: 

Նշւում է, որ պերֆորիկտոեան թթւի մասնիկները թունաւոր յատկութիւն ունեն: Դրանց յայտնւելը օրգանիզմում կարող է յանգեցնել քաղցկեղի, խոլեստերինի մակարդակի բարձրացման եւ իմունային համակարգի ֆունկցիայի նւազեցման: 

Լաբորատոր կենդանիների վրայ իրականացւած փորձերը եւս ցոյց են տւել, որ այդ նիւթը կարող է յանգեցնել լեարդի, սեռական օրգանների եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։