Հա

Այլ

28/06/2018

«Bloomberg»-ը կազմել է ամենահարուստ 25 ընտանիքների ցանկը

«Bloomberg»-ի փորձագէտները կազմել են  ամենահարուստ 25 ընտանիքների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ աւելի քան 1.1 տրլն. դոլար ունեցւածք ունեն: 

«alikonline.ir» - «Bloomberg»-ի փորձագէտները կազմել են  ամենահարուստ 25 ընտանիքների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ աւելի քան 1.1 տրլն. դոլար ունեցւածք ունեն: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Ընդ որում վարկանիշում հաշւի են առնւել միայն բաւական «հին փողերը», այսինքն կարողութիւնները, որոնք գոնէ մէկ անգամ ժառանգութեամբ փոխանցվել են մէկ սերնդից միւսին եւ չեն մնացել միակ ժառանգորդի ձեռքում: 25 ընտանիքների ցուցակում Ասիայից ընդամենը 3 ընտանիք է ընդգրկւել. տեղական միլիարդատէրերից շատերը, յատկապէս չինացիները, վերջերս են հարստացել եւ նրանց փողերը պարզապէս չեն հասցրել «հնանանալ»:

Ցուցակի առաջատարը Վոլթոնների ընտանիքն է, որը վերահսկում է 12 հազար «Walmart» սուպերմարկետների ցանցը: Ընտանիքի անդամների ընդհանուր կարողութիւնը, որի բարեկեցութեան հիմքը դրել է Սեմ Վոլթոնը՝ 1945-ին գնելով իր առաջին խանութը, «Bloomberg»-ը 151.5 մլրդ. դոլար է գնահատել:

Չարլզ եւ Դեւիդ Կոխերի՝ Ֆրէդ Կոխի երկու որդիների կարողութիւնը, որը 1940-ին հիմնադրել է ընկերութիւն, որից 40 տարի անց ստեղծւել է ամերիկեան «Koch Industries» կորպորացիան, «Bloomberg»-ը 98.7 մլրդ. է գնահատել: Ի սկզբանէ ընտանեկան գործում 4 եղբայր էր մասնակցում, բայց 1983-ին Ֆրէդերիկը եւ Վիլիամը դուրս եկան բիզնեսից՝ իրենց մասնաբաժինները վաճառելով Չարլզին եւ Դեւիդին:

3-րդ տեղում (89.7 մլրդ. դոլար) Ֆրենկ Մարսի ժառանգներն են: «Mars Inc.»-ը մինչեւ հիմա ամբողութեամբ պատկանում է Մարսերի ընտանիքին:

Աշխարհի ամենահարուստ ընտանիքների հնգեակում Բելգիայի երեք դինաստիաներն են (վան Դամ, դէ Մեւիուս եւ դէ Շպելբերխ) ներառւել, որոնք վերահսկում են «Anheuser-Busch InBev» գարեջրային ընկերութիւնը ($ 54.1 մլրդ.) եւ Դիւմա ընտանիքը, որին պատկանում է «Hermes» նորաձեւութեան տունը (49.2 միլիարդ դոլար):

Ասիայի ներկայացուցիչներից վարկանիշում առաջինը դարձել են Ամբանի ընտանքի անդամները, որոնք ղեկավարում են «Reliance Industries» (43.4 մլրդ. դոլար) խոշոր հնդկական հոլդինգը: «Bloomberg»-ի գնահատականենրով՝ այս ընտանիքն աշխարհում ըստ մեծութեան 7-րդ կարողութիւնն ունի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։