Հա

Այլ

01/07/2018

Գիտնականները յատուկ ռոբոտ են ստեղծել աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու համար

Ինժեներները ստեղծել են «Nao» ռոբոտը, որը կարող է օգնել աուտիզմ ունեցող երեխաների բուժմանը:

«alikonline.ir» - Ինժեներները ստեղծել են «Nao» ռոբոտը, որը կարող է օգնել աուտիզմ ունեցող երեխաների բուժմանը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «korrespondent.net»-ը՝ վկայակոչելով գիտական աղբիւրը, ռոբոտը կարողանում է վերլուծել երեխայի տեղաշարժն ու նրա ձայնը:

«Nao» ռոբոտն օգտագործում է ալգորիթը, որի հիմքում ընկած է դէմքի արտայայտութեան, գլխի եւ մարմնի շարժումների, դիրքի, ժեստերի տեսագրութիւնը, ինչպէս նաեւ սրտի կծկումների յաճախականութեան, մարմնի ջերմաստիճանի մասին տւեալները, որոնք ստացւում են երեխայի դաստակին ամրացւած յատուկ մոնիթորինգային սարքից:

Երեխայի վիճակի վերլուծութիւնից յետոյ նեարդային ցանցը կարող է երեխայի հետ փոխգործակցութեան տարբերակներ առաջարկել:

Յիշեցնենք, որ աւելի վաղ հաղորդւում էր, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինտիտուտի եւ արհեստական ինտելեկտի լաբորատորիայի գիտնականները ռոբոտին սովորեցրել են սկանաւորել մարդու ուղեղը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։