Հա

Այլ

01/07/2018

«Boeing»-ը յայտարարել է գերձայնային ինքնաթիռ ստեղծելու մասին, որն ուղեւորներին Լոնդոնից Նիւ Եօրք կը հասցնի 2 ժամում

Ամերիկեան «Boeing» աւիաընկերութիւնը յայատարարել է ուղեւորատար գերձայնային ինքնաթիռի արտադրութիւն սկսելու մասին, որը կը կարողանայ աւելի քան 6000 կմ/ժամ արագութիւն զարգացնել: 

«alikonline.ir» - Ամերիկեան «Boeing» աւիաընկերութիւնը յայատարարել է ուղեւորատար գերձայնային ինքնաթիռի արտադրութիւն սկսելու մասին, որը կը կարողանայ աւելի քան 6000 կմ/ժամ արագութիւն զարգացնել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «The Independent»-ը, նոր ինքնաթիռը կը կարողանայ Ատլանեան ովկիանոսը հատել 2 ժամում, իսկ Խաղաղ ովկիանոսը՝ 3 ժամում:

Ատլանտեան ովկիանոսը հատելու արագութեան գործող ռեկորդը պատկանում է անգլօ-ֆրանսիական «Կոնկորդ» ինքնաթիռին, որն ովկիանոսն անցել է 2 ժամ 52 րոպէում: Ներկայիս ինքնաթիռները Լոնդոնից Նիւ Եօրք թռչում են շուրջ 7 ժամում:

«Boeing»-ից յայտնել են, որ գերձայնային ինքնաթիռի շահագործման պարագայում իւրաքանչիւր ցանկացող կը կարողանայ ովկիանոսն անցնել եւ յետ վերադառնալ մէկ օրւայ ընթացքում: Իսկ Լոնդոնից Նիւ Եօրք հասնել հնարաւոր կը լինի 2 ժամում:

Փորձագէտների կարծիքով՝ փորձնական նշումը երկինք կը բարձրանայ 2023 թւականին, իսկ կանոնաւոր չւերթները հնարաւոր կը լինի իրականացնել 2030-ականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։