Հա

Այլ

02/07/2018

Ճապոնիայում մտադիր են անվարորդ թռչող աւտոմեքենաներ գործարկել

Ճապոնիան մտադիր է մինչեւ 2020 թւականը անվարորդ թռչող աւտոմեքենաներ գործարկել:

«alikonline.ir» - Ճապոնիան մտադիր է մինչեւ 2020 թւականը անվարորդ թռչող աւտոմեքենաներ գործարկել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Yomiuri» թերթը:

Աղբիւրի տւեալների համաձայն՝ մինչեւ 2018 թւականը Ճապոնիայի կառավարութիւնն անվտանգութեան ու տեխնոլոգիաների հարցերով յատուկ խորհուրդ կը ստեղծի, որը կը զբաղւի նման աւտոմեքենաներ օգտագործելու իրաւական ու տեխնիկական բազայի մշակմամբ:

Նշւում է, որ թռչող աւտոմեքենաները կօգտագործւեն, մասնաւորապէս, բնական աղէտների հետևանքները վերացնելու ժամանակ: Դրանից բացի, այս աւտոմեքենաների շնորհիւ իշխանութիւնները յոյս ունեն բարելաւել խցանումների վիճակը ճապոնական քաղաքներում:

Պլանաւորւում է, որ աւտոմեքենան ուղղահայաց թռիչք ու վայրէջք կը կատարի: Այն կը կարողանայ գետնից բարձրանալ մօտ 150 մետր ու տեղաշարժւել 100-200 կմ/ժ արագութեամբ: Ընդ որում, աւտոմեքենան կաշխատի էլեկտրականութեամբ, իսկ ուղեւորութեան գինը մօտաւորապէս հաւասար կը լինի տաքսիով տեղաշարժւելու գնին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։