Հա

Այլ

05/07/2018

Բելգիայում ութամեայ տղան աւարտել է դպրոցը 1.5 տարում

Բելգիցի Լորան Սիմոնսը արդէն ութ տարեկան հասակում աւարտել է աւագ դպրոցը եւ պատրաստւում է համալսարան ընդունւել:

«alikonline.ir» - Բելգիցի Լորան Սիմոնսը արդէն ութ տարեկան հասակում աւարտել է աւագ դպրոցը եւ պատրաստւում է համալսարան ընդունւել: Ըսր «tert.am»-ի՝ հաղորդում է «RTBF»-ն:

Լորանն աւարտել է դպրոցի վեցամեայ դասընթացները 1.5 տարում եւ վկայական է ստացել 18-ամեայ շրջանաւարտների հետ: Տղայի ծնողները պնդում են, որ նրա «IQ» ցուցանիշը հաւասար է 145-ի:

«RTBF»-ին տւած հարցազրոյցում Լորանը պատմել է, որ իր սիրելի առարկան մաթեմատիկան է: Ազատ ժամանակ նա սիրում է վարժութիւններ լուծել: Նախկինում նա ցանկանում էր վիրաբոյժ կամ տիեզերագնաց դառնալ, իսկ հիմա հակւած է ինֆորմատիկային: Ծնողները նաեւ նշել են, որ Լորանը մանուկ հասակից առանձնայատուկ է եղել եւ չի սիրել խաղալ ուրիշ երեխաների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։