Հա

Այլ

08/07/2018

«Koenigsegg»-ը ներկայացրել է իր վերջին սուպերքարերը

Շւեդական «Koenigsegg» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է «Agera» սուպերքարի վերջին երկու տարբերակները, որոնք ստացել են «Thor» եւ «Väder» անւանումները:

«alikonline.ir» - Շւեդական «Koenigsegg» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է «Agera» սուպերքարի վերջին երկու տարբերակները, որոնք ստացել են «Thor» եւ «Väder» անւանումները: Նորոյթները ցուցադրող լուսանկարներն ու տեսանիւթը հրապարակել է «Motor.ru»-ն: Գրում է «tert.am»-ը:

Նշւում է, որ աւտոմեքենաները թողարկւել են «Koenigsegg»-ի գործարանում, որը գտնւում է շւեդական Էնգելհոլմ քաղաքում:

«Motor.ru»-ի հաղորդմամբ՝ հանգստեան օրերին Գերմանիայի հարաւում յատուկ միջոցառում կանցկացւի, որի ընթացքում գնորդները կարող են ձեռք բերել ընկերութեան սուպերքարերը:

Այնուհետև աւտոմեքենաները կուղարկւեն Մեծ Բրիտանիա՝ յաջորդ շաբաթւայ վերջին կայանալիք «Արագութեան» փառատօնին մասնակցելու համար:

Յատկանշական է, որ «Koenigsegg Agera» մոդելի աւտոմեքենաները կառուցւել են «RS» մոդիֆիկացիայի հիման վրայ ու համալրւած են բոլոր անհրաժեշտ յարմարութիւններով, որոնք արտադրողն անվճար է առաջարկել նախապատւէր արած գնորդներին:

Image Gallery

{gallery}48080{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։