Հա

Այլ

08/07/2018 - 08:10

Դանիական համալսարանի գրադարանում 16 եւ 17-րդ դարերին պատկանող թունաւոր գրքեր են յայտնաբերւել

Հարաւային Դանիայի համալսարանում երեք հազւագիւտ գիրք է յայտնաբերւել, որոնք թւագրւում են 16 եւ 17-րդ դարերով, սակայն, ինչպէս պարզւել է, դրանք պատւած են մահացու թոյնով:

«alikonline.ir» - Հարաւային Դանիայի համալսարանում երեք հազւագիւտ գիրք է յայտնաբերւել, որոնք թւագրւում են 16 եւ 17-րդ դարերով, սակայն, ինչպէս պարզւել է, դրանք պատւած են մահացու թոյնով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Sky News»-ը, փորձաքննութիւնը ցոյց է տւել, որ գրքերի կազմերին մկնդեղ է քսւած եղել: Գրքերն սկսել են ուսումնասիրել, երբ պարզւել է, որ կազմարարները միջնադարեան ձեռագրեր են օգտագործել աշխատանքում:

Փորձելով կարդալ կազմի վրայ պատկերւած լատիներէն գրւածքը՝ հետազօտողները նկատել են, որ տառերը դժւար է տարբերակել կանաչ ներկի հաստ շերտի պատճառով: Պարզւել է, որ դա ոչ թէ հասարակ ներկ է, այլ մոլորակի ամենաթունաւոր նիւթերից մէկը:

Փորձագէտները ենթադրում են, որ մկնդեղը կազմերի վրայ քսւել է գրքերը միջատներից եւ կրծողներից պաշտպանելու համար:

Այժմ այդ գրքերի վրայ յատուկ նշագրում է արւել, որից յետոյ դրանք տեղադրւել են օդափոխւող պահարանում: Դրանց պարունակութիւնը նախատեսւում է սկանաւորել, որպէսզի նւազագոյնի հասցւի շփումը թունաւոր հատորների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։