Հա

Այլ

08/07/2018 - 09:20

Նստակեաց կենսակերպը մահացու վտանգաւոր է

Նստակեաց կենսակերպը մահացու վտանգաւոր  է: Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկեան հասարակութեան (American Cancer Society) գիտական հետազօտութեան մէջ նշւում է, որ օրական 6 եւ աւելի ժամ նստողների մօտ մահւան վտանգը 19 տոկոսով մեծանում է, եթէ համեմատենք նրանց հետ, ովքեր օրական 3 ժամից քիչ են նստած լինում:

«alikonline.ir» - Նստակեաց կենսակերպը մահացու վտանգաւոր  է: Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկեան հասարակութեան (American Cancer Society) գիտական հետազօտութեան մէջ նշւում է, որ օրական 6 եւ աւելի ժամ նստողների մօտ մահւան վտանգը 19 տոկոսով մեծանում է, եթէ համեմատենք նրանց հետ, ովքեր օրական 3 ժամից քիչ են նստած լինում: Տեղեկացնում է «news.am»-ը:

21 տարւայ ընթացքում մասնագէտները հետեւել են 128 հազար մարդու: Ընդ որում հետազօտութեան սկզբում նրանցից ոչ ոք քրոնիկ հիւանդութիւն չունէր: Փորձի ընթացքում պարզւել է, որ օրւայ ընթացքում երկար ժամանակ նստած մարդկանց մօտ արեան մէջ շաքարի եւ տրիգլիցերիդի մակարդակը աւելի բարձր է եղել: Նոյն պատկերն է եղել նաեւ ճնշման եւ ինսուլիսին խտութեան դէպքում:

Գոյութիւն ունի 14 տեսակի հիւանդութիւն, որոնց զարգացման համար նստակեաց կեանքը վտանգի գործօններից մւկն է: Դրանց թւում է քաղցկեղը, կաթւածը, շաքարախտը, սրտանօթային հիւանդութիւնները, երիկամների եւ լեարդի անբաւարարութիւնը:

Մասնագէտներ խորհուրդ են տալիս նրանց, ովքեր օրւայ ընթացքում երկար ժամանակ են նստած լինում, յատուկ ուշադրութիւն դարձնել ֆիզիկական ակտիւութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։