Հա

Այլ

11/07/2018 - 08:00

Գիտնականներն Արգենտինայում յայտնաբերել են առաջին հսկայ դինոզաւրի մնացորդները

Արգենտինայում յայտնաբերւած հսկայական դինոզաւրի մնացորդները մատնանշում են, որ դիպլոդոկները եւ զաուրոպոդ խմբի միւս ներկայացուցիչները շատ աւելի շուտ են դարձել Երկրի ամենամեծ կենդանիները՝ նախքան Իւրայի ժամանակաշրջանի սկիզբը:

«alikonline.ir» - Արգենտինայում յայտնաբերւած հսկայական դինոզաւրի մնացորդները մատնանշում են, որ դիպլոդոկները եւ զաուրոպոդ խմբի միւս ներկայացուցիչները շատ աւելի շուտ են դարձել Երկրի ամենամեծ կենդանիները՝ նախքան Իւրայի ժամանակաշրջանի սկիզբը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գիտնականների հրապարակած յօդւածը:

«Երբ մենք յայտնաբերեցինք այդ դինոզաւրի առաջին մնացորդները, հասկացանք, որ այն եզակի է: Ըստ էութեան, այն առաջին հսկան էր դինոզաւրերի շրջանում: Այս արարածները (Ingentia prima) աճել են ինչպէս այդ ժամանակաշրջանի սովորական մողեսները, ինչը խօսում է այն մասին, որ հսկայական դինոզաւրերը ի յայտ են եկել շատ աւելի շուտ, քան մենք կարծում էինք»,- յայտնում է Սան Խուանի համալսարանի մասնագէտ Սեսիլեա Ապալդետտին:

Ապալդետտիի եւ նրա գործընկերների յայտնագործութիւնը պատկանում է զաուրոպոդների դասին, որոնք խոշորագոյն, չորքոտանի, խոտակեր մողեսների շարքն են դասւում:

Այս ցեղատեսակի ամենավառ ներկայացուցիչներն են համարւում արգենտինոզաւրերը, որոնց երկարութիւնը կազմում է 35 մետր, իսկ քաշը հասնում է 90 տոննայի:

Գիտնականները երկար ժամանակ կարծում էին, որ նրանց նախնիները ի յայտ են եկել մօտ 210 մլն. տարի առաջ, սակայն առաջին զաուրոպոդները փոքր չափսեր են ունեցել, իսկ հսկայական չափերի դրանք հասել են միայն 180-155 մլն. տարի առաջ:

Ապալդետտին եւ նրա գործընկերները պարզել են, որ դա այդքան էլ այդպէս չէ: Ուսումնասիրելով եզակի դինոզաւրի մնացորդները, որոնք յայտնաբերւել էր Արգենտինայի կենտրոնական հատւածում, հնաբանները ենթադրում են, որ մեծ չափսեր ունեցող ներկայացուցիչները ձեւաւորւել են հէնց 210-205 մլն. տարի առաջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։