Հա

Այլ

12/07/2018

Համացանցում ցուցադրւել են «Samsung»-ի հզօրագոյն պլանշետի առաջին լուսանկարները

Համացանցում յայտնւել են դեռեւս չներկայացւած «Samsung Galaxy Tab S» հզօրագոյն պլանշետի առաջին տեղեկութիւններն ու լուսանկարը:

«alikonline.ir» - Համացանցում յայտնւել են դեռեւս չներկայացւած «Samsung Galaxy Tab S» հզօրագոյն պլանշետի առաջին տեղեկութիւններն ու լուսանկարը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «TechRadar»-ը, նորացւած մոդելը համալրւած է լինելու «Snapdragon 835» առաջադէմ պրոցեսորով: Առաջին լուսանկարները «Twitter»-ում հրապարակել է հեղինակաւոր ինսայդեր Էւան Բլասը: 

Հրապարակւած կադրերում ցուցադրւում է ինչպէս պլանշետը, այնպէս էլ գաջեթի ստեղնաշար-պատեանը եւ «S Pen» գրիչը:

Դատելով լուսանկարներից՝ պլանշետը համալրւել է երկու ակուստիկ վանդակաճաղով, ինչպէս նաեւ վերին եզրին տեղադրւած միկրոֆոնով:

Սարքաւորման դիմացի վահանակից բացակայում է «Home» ստեղնը: Պլանշետը համալրւած է նաեւ հիմնական տեսախցիկով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։